Այսօր: Շաբաթ, 16 Նոյեմբերի 2019թ.
Սարահարթի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 16
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍԱՐԱՀԱՐԹ ՀԱՄԱՅՆՔ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
03.07.19 <<Այսօր հիշում ենք>> Ֆրանց Կաֆկա
Հրեական ծագմամբ գերմանալեզու գրող, վեպերի («Դատավարություն», «Դղյակ», «Կերպարանափոխություն» և այլն) ու պատմվածքների հեղինակ, որ հայտնի է որպես 20-րդ դարի գրականության խոշորագույն գործիչներից մեկը։ Կաֆկայի ստեղծագործությունները, որոնցում միավորված են ռեալիզմի ու ֆանտաստիկայի տարրերը, սովորաբար ունեն մեկուսացած հերոսներ, որոնք բախվում են տարօրինակ ու սյուրռեալիստական դժվարությունների ու սոցիալական-բյուրոկրատիկ անհասկանալի ուժերի հետ, և նվիրվ ած են օտարացման, էքզիստենցիալ անհանգստության, մեղքի ու աբսուրդի թեմաների բացահայտմանը։ Անգլերենում օգտագործվում է Kafkaesque (Կաֆկեսկ) տերմինը՝ նշանակելու համար այն իրադրությունները, որոնց նմանները հանդիպում են Կաֆկայի ստեղծագործություններում։ ... Մանրամասն
03.07.19 <<Այսօր նշում ենք>> ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ Բանաստեղծ
Ծնվել է 1940թ. հուլիսի 3-ին, ՀՀ Մեծ Պարնի գյուղում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզում): Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում: 1949թ. տեղափոխվել է Լենինական (այժմ՝ Գյումրի), ուր ավարտել է միջնակարգ դպրոցը և տեղի բժշկական ուսումնարանը` ձեռք բերելով բուժակի մասնագիտություն: 1957թ. Լենինականի «Բանվոր» թերթում տպագրվել է նրա առաջին բանաստեղծությունը, 1963թ.` առաջին ժողովածուն: 1958թ. տեղափոխվել է Երևան: 1959-64թթ սովորել է Երևանի Խ.Աբովյանի   անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետում: Ուսանելուն զուգընթաց, աշխատել է «Գիտություն և տեխնիկա» ամսագրի հիմնադիր խմբագրությունում՝ որպես մարդաբանության և բժշկության բաժնի վարիչ, նաև` «Գրական ... Մանրամասն
03.07.19 <<Այսօր նշում ենք>> ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆ
Բեմադրիչ Ծնվել է 1959թ. հուլիսի 3-ին, Երևանում: Բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի և դերասանուհի Գալյա Նովենցի որդին է, դերասանուհի Լարիսա Ղևոնդյանի ամուսինը: 1976թ. ավարտել է Լենինականի (այժմ` Գյումրի) Պուշկինի անվան թիվ 6 միջնակարգ դպրոցը, 1982թ.` Մոսկվայի Լունաչարսկու անվան թատերարվեստի պետական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը: 1984-89թթ գլխավորել է Կապանի Ա.Շիրվանզադեի անվան, 1989-96թթ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան պետական թատրոնները: 1997թ-ից ղե կավարում է Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնը: Ավելի քան 100 ներկայացումների հեղինակ է: Մասնակցել է բազմաթիվ միջազգային թատերական փառատոների և արժանացել գլխավոր մրցանակների: Բեմադրել է Վ.Պետրոսյանի «Նամակներ պատանեկության կայարաններից», ... Մանրամասն
02.07.19 2002թ. հուլիսի 2-ին Սթիվ Ֆոսեթը ավարտեց օդապարիկով իր առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը։

2002թ. հուլիսի 2-ին Սթիվ Ֆոսեթը ավարտեց օդապարիկով իր առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը։

02.07.19 երման Հեսսե (գերմ.՝ Hermann Hesse, հուլիսի 2, 1871, Կալվ, Վյուրտեմբերգի թագավորություն, Գերմանական կայսրություն - օգոստոսի 9, 1962, Մոնտանյոլա, Տիչինո, Շվեյցարիա), գերմանացի բանաստեղծ, արձակագիր, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1946)։
Ստեղծագործություններ Հեսսեի հատկապես վաղ շրջանի աշխատանքները ռոմանտիկական են։ Իր առաջին ստեղծագործություններում նկատվում է ուժեղ ազդեցություն գերմանական այնպիսի դասականների, ինչպիսիք են Գյոթեն, Շիլլերը , Նովալիսը։ 1927 թվականին Հյուգո Բալլը Հեսսեին ռոմանտիզմի վերջին ասպետ է անվանել։ Գրականության այդ ուղղության թեմաններն ու կերպարները ուղեկցում են ողջ ստեղծագործական ընթացքին. հերոս՝ հակադրված շրջակա միջավայրին, փախուստ հասարակությունից, և ես-ի փնտրտուքներ։ Հեսսեի ստեղծագործություններում մեկ այլ վառ արտահայտված առանձնահատկություն է ծայրահեղ ինքնակենսագրականը։ Շատ հերոսներ կյանքում ունեցել են իրական նախատիպեր, ինչպես, օրինակ, վարպետ Տոմասը-Տոմաս Մանն, Յակոբ հայրը - Յակոբ Բուրկհարդթ։ Գլխավոր ... Մանրամասն
1 2 3


Բոլորը
Տեսահոլովակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, գ. Սարահարթ 10փ, 1 նրբ., 1 շենք

098584433, 098700819

sarahart.lori@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԱՐԱՀԱՐԹԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.02
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner