Այսօր: Շաբաթ, 31 Հոկտեմբերի 2020թ.
Սարահարթի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍԱՐԱՀԱՐԹ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
04.09.20 Տաթև․ վանքի կառուցման և անվան ծագման մասին [ժողովրդական ավանդազրույց]
Քաղաքամայր Անիից հայրենի գյուղ վերադարձան երկու ալևոր վարպետ.մեկը վանքեր ու դպրոցներ էր կառուցել, մյուսը` աղբյուրներ ու ջրանցքներ:Երբ շինական մարդիկ դիմեցին նրանց, թե իրենց մոտ ևս վանք ու ջրանցք կառուցեն, վարդապետներն ասացին. – Հենց այդ մտքով էլ եկել ենք մեր մանկության գյուղը ու էլ ետ չենք գնա: Ահա հիսուն տարի է, որ մենք կառույցներ ենք կանգնեցնում հայոց լեռնաշխարհում: Բայց ահելությունը հաղթում է ջահելությանը և մարդու կռները թուլանում են: Հիմա մենք էլ որոշել ենք վերջին վանքն ու ջրանցքը կառուցել հայրենի գյուղում, հետո հանգիստ թողնել էս աշխարհը…Եվ պայման ենք կապում` մեզանից ով շուտ ավարտի գործը, նա էլ շինական ժողովրդի առաջին օրհնությունն ստանա ու արդար անվան արժանանա:Այսպես պայման ... Մանրամասն
18.08.20 «Լույս է տեսել գրքերի գիրքը՝ Դանտեի «Աստվածային կատակերգությունը»

«Լույս է տեսել գրքերի գիրքը՝ Դանտեի «Աստվածային կատակերգությունը»: Սա Արբուն Տայանի մեզ հայտնի թարգմանությունը չէ, որ քանիցս տպագրվել է նախկինում: Խոսքը սկզբունքորեն նոր բնագրային թարգմանության մասին է, որն իրականացրել է Ռուբեն Ղուլյանը՝ հոգալով նաև ծանոթագրությունների հարցը, քանի որ «Աստվածային կատակերգությունն» անհնար է պատկերացնել առանց պատշաճ ծանոթագրությունների: Այս հրատարակությունը՝ որպես նոր ժամանակների թարգմանական նվաճում, հավակնում է դառնալ տարվա գլխավոր իրադարձությունը մեր գրատպության մեջ»։

18.08.20 Ուոլթեր Այզեքսոն «Սթիվ Ջոբս»

«Զարմանալի չէ, որ նախքան երրորդ դասարանն ավարտելը նրան 2-3 անգամ դասից դուրս էին հանել ու տուն ուղարկել: Սակայն դեռ դրանից առաջ էր հայրը նրան առանձնահատուկ մարդու պես վերաբերվել ու հանգիստ, բայց հստակ հասկացրել էր, որ դպրոցից էլ է նույնն անել ակնկալում: «Լսեք, նա մեղք չունի,- ասել էր Փոլ Ջոբսը ուսուցիչներին՝ ինչպես հիշել է նրա որդին,- եթե չեք կարողանում նրան հետաքրքրել, ապա մեղքը ձերն է»: Ծնողները երբեք նրան չեն պատժել դպրոցի զանցանքների համար: «Երկու ծնողս էլ գիտեին՝ դպրոցն է մեղավոր, որ ինձ փորձում է ստիպել ապուշ բաներ անգիր անել`խթանելու փոխարեն»:

Թարգմանությունը անգլերենից՝ Դավիթ Պ. Վարդազարյանի, Աստղիկ Աթաբեկյանի

28.07.20 Գիտեի՞ք, որ Վիսոցկին մկրտվել է Հայկական եկեղեցում
1970 թվականի ապրիլին Վլադիմիր Վիսոցկին հայ ընկերոջ՝ Դավիթ Կարապետյանի հետ գալիս է Հայաստան՝ մի շարք հանդիպումների և, որ ամենակարևորն է, Հայ Առաքելական սուրբ եկեղեցում մկրտվելու։ Ինչո՞ւ հենց հայկական Առաքելականում, ինչո՞ւ ոչ Ռուս Ուղղափառ եկեղեցում․․․․Գիտակից որոշո՞ւմ, թե՞ ընկերական քայլՎիսոցկու առաջին կնոջ՝ Լյուդմիլա Աբրամովայի կարծիքով այդ քայլը մտածված և հստակ, գիտակցված որոշում էր մի մարդու, որը ողջ հոգով ձգտում էր մոտ լինել Աստծո խոսքին և լույսին։ Նախապես մանրամասն պլանավորելով իր Երևանյան այցն ու դրա հիմնական նպատակը՝ Վիսոցկին ցանկանում էր կոմունիստ հորից և աթեիստ հարազատներից ու ընկերներից թաքուն պահել իր մկրտության փաստը։Եվ թեպետ․․․Վիսոցկուն դժվար է անվանել եկեղեցական օրենքներով ապրող ... Մանրամասն
28.07.20 Գաբրիել Գարսիա Մարկես. «Նամակ մահվանից առաջ» Ես ավելի քիչ կքնեի, ավելի շատ կերազեի` հասկանալով, որ ամեն րոպե, երբ մենք փակում ենք աչքերը, կորցնում ենք լույսի վաթսուն վայրկյան
Եթե Աստված գեթ մի պահ մոռանար, որ ես միայն կտորե խամաճիկ եմ և ինձ կյանքի մի պատառիկ նվիրեր, այդժամ ես երևի չէի ասի այն ամենն, ինչ մտածում եմ, բայց հաստատ կմտածեի այն ամենն, ինչ ասում եմ: Ես իրերը կգնահատեի ոչ թե ելնելով նրանց գնից, այլ նշանակությունից: Ես ավելի քիչ կքնեի, ավելի շատ կերազեի` հասկանալով, որ ամեն րոպե, երբ մենք փակում ենք աչքերը, կորցնում ենք լույսի վաթսուն վայրկյան: Ես կքայլեի, քանի դեռ մյուսները կանգնած են, չէի քնի, մինչդեռ մյուսները քնած են: Ես կլսեի, երբ մյուսները խոսում են և կվայելեի շոկոլադե պաղպաղակի հիանալի համը:Եթե Աստված ինձ կյանքի մի պահ էլ պարգևեր, ես ավելի համեստ կհագնվեի, կպառկեի արևի շողերի տակ և նրա ջերմությանը ի ցույց կդնեի ոչ միայն մարմինս, այլև` հոգիս: ... Մանրամասն
1 2


Բոլորը
Տեսահոլովակ
Տեսահոլովակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, գ. Սարահարթ 10փ, 1 նրբ., 1 շենք

098584433, 098700819

sarahart.lori@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԱՐԱՀԱՐԹԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner